Ուզո՞ւմ եք ամրացնել մազերը. փորձեք խոտաբույսերից ու քացախից պատրաստված կոնդիցիոները
Advertisement 1000 x 90

Ուզո՞ւմ եք ամրացնել մազերը. փորձեք խոտաբույսերից ու քացախից պատրաստված կոնդիցիոները

Steptohealth.ru-ն գրում է, որ այս կոնդիցիոները կօգնի ամրացնել մազարմատները, ազատվել մազերի չորությունից, ճյուղավորումից ու մազաթափությունից։ Այն կարելի է օգտագործել շամպունի օգտագործումից առաջ, կամ դրանից հետո, կամ էլ առանձին՝ մազերին փայլ հաղորդելու և դրանք պաշտպանելու համար։ Կոնդիցիոների պարբերական օգտագործման դեպքում մազերը կսնուցվեն հակաօքսիդանտներով ու ամինաթթուներով։

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ ռոզմարին՝ 50 գրամ
  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 1 բաժակ խնձորի քացախ՝ 250 մլ
  • 6 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ
  • 6 կաթիլ անանուխի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը

  • 5 ճաշի գդալ ռոզմարինը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 բաժակ ջուր։
  • Փակեք տարան, ռոզմարինի թուրմը դանդաղ կրակին թողեք 30-40 րոպե։
  • Սառեցեք թուրմը, անցկացրեք թանզիֆով։
  • Ռոզմարինի թուրմին ավելացրեք խնձորի քացախն ու եթերային յուղերը։
  • Լավ խառնեք փայտե գդալի օգնությամբ, թողեք 12 ժամ։
  • Խառնուրդը պահեք մութ և սառը վայրում։

Օգտագործման եղանակը

  • Շամպունի օգտագործումից հետո խառնուրդը նուրբ շարժումներով քսեք մազերին։ Լվացեք։
  • Օգտագործեք ամեն օր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am