Երևանում կայացավ ռուսական ժամանակակից գրականության ամենաընթերցվող հեղինակներից մեկի՝ մեր հայրենակից Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի շնորհանդեսը: «Մանյունյա»-ն բեսթսելլեր է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով, հիմա արդեն գիրքը հասանելի է հայերեն թարգմանությամբ:
«Ոչ մի գրքի շնորհանդեսին այսքան մարդ չի եղել »- նկատեց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Կամերային թատրոնում իսկապես ասեղ գցելու տեղ չկար: Նարինե Աբգարյանի հետ հանդիպմանը եկել էին աննախադեպ մեծ թվով ընթերցասերներ:
Հայտնի գրողի ամենահպարտ հանդիսատեսը նրա ծնողներն էին. «Բերդցիները , տավուշցիները զանգում են, շնորհավորում: Բոլորը Նարիներին շատ լավ գիտեն»,-Wnews.am-ի հետ զրույցում նշեց Նարինեի հայրը՝ Յուրա Աբգարյանը. «Հոյակապ դուստր է, Աստված տա բոլորին այդպիսի դուստր՝ զգացմունքային, չափազանց լավատես, բոլորի նկատմամբ ուշադիր: Ավելի շատ մեծ մարդ է, քան գրող»,-հպարտորեն ասաց պարոն Աբգարյանը:
Ավելի մանրամասն՝ wnews.am