Amazon-ը սերիալ կնկարահանի «Մատանիների տիրակալը» եռերգության մոտիվներով
Advertisement 1000 x 90

Amazon-ը սերիալ կնկարահանի «Մատանիների տիրակալը» եռերգության մոտիվներով

Amazon ամերիկյան կորպորացիան բրիտանացի գրող Ջ.Ռ.Ռ. Թոլքինի (1892-1973 թթ.) «Մատանիների տիրակալը» եռերգության մոտիվներով սերիալ նկարահանելու իրավունք է ձեռք բերել: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը նոյեմբերի 13-ին հրապարակվել է ընկերության կայքում:

«Մատանիների տիրակալը» մշակութային ֆենոմեն է, որը գրքերի և էկրանավորումների շնորհիվ տիրել է մի քանի սերունդների երկրպագուների երեւակայությանը»,- մամուլի տեղեկագրում մեջբերված է Amazon Studios-ի սցենարների բաժնի ղեկավարի խոսքը:

– Դա գրավիչ համատեղ աշխատանք է լինելու հեռուստասերիալի վրա, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք եռերգության երկրպագուներին նոր էպիկական ճանապարհորդության ուղարկել Միջերկրական ծովով»:

Հրապարակված տեղեկատվության համաձայն, նախագծով զբաղվելու է Amazon Studios-ը՝ մի քանի ընկերությունների հետ համագործակցությամբ, որոնց թվում են՝ HarperCollins-ն ու New Line Cinema-ն՝ հանդիսանալով Warner Bros. Entertainment կինոստուդիայի բաղկացուցիչ մասը:

Նշվում է, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են եռերգության առաջին՝ «Մատանու եղբայրություն» գրքում նկարագրված իրադարձություններին: