Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անիես Վարդան և կինոդերասանուհի Անջելինա Ջոլին հանպատրաստից պարել են Լոս Անջելեսում պատվավոր «Օսկար»-ի հանձնման արարողությանը:
Անիես Վարդան 2017 թվականին նշել է իր 89-ամյակը: Մայիս ամսին Կաննի փառատոնում ներկայացվել է նրա «Դեմքեր, գյուղեր» նոր ֆիլմը: Աշխատանքն ստացել է «Ոսկե աչք» մրցանակը, որը հանձնվում է լավագույն վավերագրական նախագծին: