Ինչ ճակատագիր կունենան «Ֆուլ հաուսի» ներկայացումները սիթքոմի ավարտից հետո. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ ճակատագիր կունենան «Ֆուլ հաուսի» ներկայացումները սիթքոմի ավարտից հետո. life.tert.am

«Ֆուլ հաուս» սիթքոմն այս տարի կավարտվի։ 7-րդ եթերաշրջանով սիրելի հերոսները հանգուցալուծում են պատմություններն ու փակում «Ֆուլ հաուսի» դռները։

Սիթքոմի հեռուստատեսային տարբերակին զուգահեռ մեծ արձագանք ստացան ներկայացումները, որոնք սյուժետային գծով տարբերվում են սիթքոմից։ Դրանք առավել մեծ արձագանք ստացան ԱՄՆ-ում։

Միհրանը, Արփին, Գոռը, Անին, Գրիգորը, Մարջանը, Գարիկը, Քրիստինան, Մոսոն ու Մենչն այս օրերին կրկին ԱՄՆ-ում են` հանդիսատեսին ներկայացնելու ներկայացումը, որի տոմսերը բավականին արագ են վաճառվել։ Նրանք այս ներկայացումներ կխաղան նաև Երևանում։ Դեկտեմբերի 12-ին  և 13-ին  այս փուլի վերջին ներկայացումները կլինեն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Tert.am Life-ի հետ զրույցում «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ասաց, որ առայժմ սրանք իրենց վերջին ներկայացումներն են։ «Հնարավոր է` նախագծի ավարտից հետո էլ շարունակենք ներկայացումներ ունենալ, սակայն առայժմ եզրափակում ենք ներկայացումները։ Առաջիկա 1 տարին հաստատ ներկայացումներ չեն լինի»,- ասաց նա` չբացելով փակագծերը հետագայի մասին։

Ինչ վերաբերում է ընթացիկ ներկայացումներին` Մենչը նշեց, որ դրանք շատ լավ ու ջերմ մթնոլորտում են անցնում։ Դահլիճները լեփ-լեցուն են։