Գիտնականները որոշել են պարզել, թե կանայք ինչպիսի հասակ ունեցող տղամարդկանց են նախընտրում՝ ցածրահասակ, միջին թե՞ բարձրահասակ: Արդյունքում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետևություն են արել:
Հարցումն անցկացվել է 60 հազար հետերոսեքսուալ(տարասեռ) մարդկանց միջև: Հարցում անցկացնողները ներգրավվել են իրենց ուսումնասիրության մեջ ցածրահասկ տղամարդկանցից մինչև ամենաբարձրահասակներին, ովքեր ունեցել են մոտավորապես 8 սեռական զուգընկեր: Պարզվել է, որ բարձրահասակ տղամարդիկ միջինում ունեցել են 10 զուգընկեր, իսկ ցածրահասակներն ու միջին հասակի տղամարդիկ մոտավորապես 5:
Հարցումներին մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ նրանց ավելի շատ գրավում են բարձրահասակ տղամարդիկ: Այս առիթով գիտնականները մի քանի վարկածներ են մշակել:
Ամենագլխավորը, թերևս այն է, որ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում բարձրահասակ տղամարդկանց այն պատճառով, քանի որ ենթագիտակցորեն փնտրում են ավելի առնական ուժեղ սեռի ներկայացուցիչ, որը կկարողանա պաշտպանել իրեն և երեխային և որից ավելի առողջ երեխաներ միգուցե կկարողանան ունենալ: