Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մեծ քանակություններով սեղանի աղի գործածումը կաթնասունների մոտ հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների: Դա, իր հերթին, կարող է դառնալ տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ:
Հետազոտողների հոդվածը հրապարակված է Nature հանդեսում:
Կենսաբաններն անալիզի են ենթարկել այն մկների կղանքների նմուշները, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում ունեցել են աղի նորմալ (NSD) կամ բարձր պարունակությամբ (HSD) սննդակարգ: Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ 14-րդ օրը որոշ մանրէահիմքերի պատկանող մանրէների քանակը HSD խմբի մեջ նվազել է:
Հետազոտողները հաջորդակարգել են (պարզել են ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականությունը) այն միկրոօրգանիզմների համագենը, որոնք իրենց վրա են կրել աղի բարձր պարունակության ներգործությունը:
Պարզվել է, որ դրան առավել ենթակա են լինում Lactobacillus murinus մանրէները, որոնք արգելակում են աուտոիմունային էնցեֆալոմիելիտի (ուղեղի բորբոքման) և հիպերտենզիայի զարգացումը: