Կլիմայագետների միջազգային կոլեկտիվը վերջին երեսուն տարվա ընթացքում հետևել է Երկրի օզոնային շերտի փոփոխություններին, հաղորդել է Եվրոպայի տիեզերական գործակալությունը: Նաև գիտնականների ներկայացրած անիմացիայում, որը դիտման համար մատչելի է կազմակերպության կայքում, կարելի է Անտարկտիդայի երկնքում վիթխարի օզոնային անցք տեսնել:
Մասնագետները հայտնաբերել են, որ մոլորակի մթնոլորտում օզոնի պարունակությունը մնչև 1997 թվականը նվազում էր, ինչից հետո սկսել է աճել: Դիտարկվող դինամիկան գիտնականները կապում են այն միջոցների ձեռնարկման հետ, որոնք կրճատում են ֆոտոքլորածխաջրածինների արտանետումները:
Օզոնային շերտի վիճակի վերաբերյալ տվյալներն ստացվել են յոթ եվրոպական և ամերիկյան արբանյակներից, տեսանյութի համար տեղեկատվությունը, որը ցուցադրում է օզոնային շերտի վիճակը, ստացվել է հինգ ապարատների օգտագործմամբ:
Երկրի մթնոլորտի վերին շերտերում գտնվող օզոնային շերտը (10-ից մինչև 40 կիլոմետր բարձրության վրա), մոլորակի մակերևույթը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ճառագայթման այս տեսակն առաջ է բերում քաղցկեղային հիվանդություններ և մուտացիաներ օրգանիզմում: