Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը վաճառել է իրեն պատկանող Eastern Columbia շենքի փենթհաուսը Լոս Անջելեսի արվարձանում: Ինչպես հայտնել է WWD-ն, դրա վաճառքից նա ստացել է 1,5 մլն դոլար: Այդ բնակարանը դարձել է վերջին փենթհաուսը, որը Դեփը վաճառեց Էմբեր Հերդից բաժանվելուց հետո:
Խոսքը 165 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի բնակարանի մասին է, որի պատերը զարդարված են բրազիլացի նկարիչների որմնանկարներով: Շինությանը կից կա նաև սանդղավանդ, ծովի ջրով լողավազան, սպա-սրահ և ֆիթնես-ստուդիա: Այս տարվա հունվարին Դեփը պաշտոնապես բաժանվել է կինոաստղ Էմբեր Հերդից: Դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրում էր ընտանեկան բռնության և հարբեցողության մեջ:
Նախկին ամուսինները համաձայնության են եկել, որ Դեփը Հերդին կվճարի 7 մլն դոլար: Բացի այդ, Հերդն իրեն կթողնի երկու շուն և մեկ ձի, ինչպես նաև 2015 թվականի Range Rover և 1968 թվականի Ford Mustang ավտոմեքենաները: Դեփին կմնա իր ողջ սեփականությունը, ներառյալ անշարժ գույքն ամբողջ աշխարհում: