5+ մթերք, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5+ մթերք, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում

Շարժման բացակայությունը, վնասակար սնունդն ու մշտապես համակարգչի առաջ գտնվելը վաղ թե ուշ անդրադառնում են առողջական վիճակի վրա։ Adme.ru-ն ներկայացրել է սննդամթերք, որը հարկավոր է ներառել սննդակարգ նստակյաց աշխատանքի դեպքում։

Աչքերի համար

Չնայած տեխնիկան մեծ զարգացում է ապրել՝ համակարգչի դիմաց երկար ժամանակ աշխատելը վնասում է աչքերին՝ նվազագույնը դրանք մշտապես լարելու անհրաժեշտության արդյունքում։ Աչքերի առողջությունը պահպանելու գործում կօգնի մթերքը, որը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, լյուտեին, ցինկ, A, C, E վիտամիններ, այդ թվում.

բանջարեղեն

ձու

ցիտրուսային մրգեր

հատապտուղներ

ընդեղեն և արևածաղկի սերմեր

յուղոտ ձուկ։

Իմունիտետն ամրացնելու համար

Փոքր տարածության մեջ մեծ քանակով մարդկանց գտնվելն իդեալական միջավայր է բակտերիաների ու վարակների տարածման համար։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ մրսած մարդը կարող է վարակել բոլորին։ Դա թույլ չտալու համար հարկավոր է միջոցառումներ ձեռնարկել, սննդակարգ ներառել մթերք, որը կօգնի ամրացնել իմունիտետը, այդ թվում.

ցիտրուսային մրգեր

բրոկոլի

սխտոր

իմբիր

կիվի

պապայա։

Նյութափոխանակությունն արագացնելու համար

Որքան արագ է նյութափոխանակությունը, այնքան շատ կալորիաներ ենք այրում։ Գրասենյակային աշխատակիցների դեպքում, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են նստակյաց վիճակում, սա հատկապես կարևոր է։ Այս մթերքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը.

ծովային կաղամբ

սուրճ

թեյ

համեմունք՝ իմբիր, կայենյան պղպեղ, կարդամոն

լոբազգիներ

անյուղ միս՝ հավ, հնդկահավ։

Ուղեղի աշխատանքի համար

 

Ճիշտ  սնունդը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև ուղեղի առողջության համար։ Ուղեղի լավ աշխատանքին և տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը նպաստում է հետևյալ մթերքը.

յուղոտ ձուկ

հապալաս

ընդեղեն և սերմեր

բջջանյութով հարուստ մթերք՝ վարսակ, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, շագանակագույն կամ սև բրինձ

նռան հյութ

դառը շոկոլադ։

Աղիների աշխատանքի համար

Նստակյաց աշխատանքը մեծացնում է աղիների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Սա նշանակում է, որ հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել և հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ դրանում ներառելով հետևյալ մթերքը.

բրոկոլի

սպանախ

ցիտրուսային մրգեր

հատապտուղներ

բջջանյութով հարուստ մթերք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am