Ի՞նչն է համարվում երջանիկ և հաջողակ հարաբերությունների ապացույցը։ Մատանին կամ զույգերի անհաշվելի նկարնե՞րը համացանցում։
Համաձայն գիտության՝ ամենալավ միջոցը զույգերի երջանկությունը հասկանալու համար, համարվում է նրանց քաշին նայելը։
Հետազոտությունները, որը անկացվել է կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնում ցույց են տվել, որ զույգերը, ովքեր գոհ են իրենց ամուսնությունից և երջանիկ են, հակված են քաշի ավելացմանը։
4 տարվա ընթացքում հետազոտողները հետևել են 169 ամուսնական զույգերի, ովքեր առաջին անգամ են ամուսնացել։ Նրանք կշռել են մասնակիցներին տարվա մեջ 2 անգամ և հարցեր են տվել ամուսնական կյանքի մասին։
Արդյունքնե՞րը։ Մարդիկ, ովքեր երջանիկ են իրենց ամուսնության հարցում, ունեցել են ավելի շատ կիլոգրամներ։
Ինչպես նաև, նրանք, ովքեր մնացել էին գրեթե նույն քաշին, ավարտել էին իրենց համատեղ կյանքը զույգի հետ՝ ամուսնալուծությամբ։
Հետազոտողները ասում են, որ այս երևույթը ինչ-որ կապ ունի զուգընկերոջը գրավելու հետ։ Երջանիկ զույգերը այլևս չունեն գրավիչ երևալու խնդիր իրենց զուգընկերոջ համար, այդ պատճառով էլ քիչ են ուշադրություն դարձնում իրենց արտաքինին։
Սակայն հոգեբան Անդրեա Լ․ Մելցերը (Andrea L. Meltzer), տեսնելով արդյունքները, ասել է, որ ամուսնական զույգերը պետք է ուշադրություն դարձնեն իրենց քաշի ավելացմանը, քանի որ այն կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների, օրինակ դիաբետի կամ սրտանոթային հիվանդությունների։
hayinfo.net