Ֆիզիկական ամենօրյա թեթև վարժությունները, որոնց կարելի է վերագրել տնային այլ պարտականությունների թվում նաև սպասք լվանալը, դրական են ազդում կյանքի տևողության վրա, պնդում են ամերիկացի հետազոտողները:
Հետազոտությանը մասնակցել է 65-ից մինչև 99 տարեկան 6 հազար կին: Գիտնականները նրանց ֆիզիկական ակտիվությանը հետևել են մեկ շաբաթ ֆիթնես տրեկերների միջոցով, որից հետո բժիշկները կանանց առողջական վիճակին հետևել են հաջորդ 3 տարիներին:
Ստացած տվյաների համաձայն՝ մահացության մակարդակն այն մարդկանց շրջանում, որոնք ֆիզիկական ակտվությանը օրական ծայրահեղ դեպքում 30 րոպե են հատկացրել, 12 տոկոսով ավելի ցածր էր, քան նրանց շրջանում, որոնք առավելապես անշարժ կենսակերպ են վարել: Ամենօրյա ծանրաբեռնվածության մինչև մեկ ժամ ավելացումը մահանալու հավանականությունը նվազեցրել է 39 տոկոսով:
Գիտնականները նշում են, որ որոշակի ֆիզիկական ակտիվության մեջ են մտնում տնային պարտականությունները, այդ թվում՝ մաքրությունը և սպասք լվանալը, ինչպես նաև մաքուր օդում զբոսանքները:
«Երկար ժամանակ կարծիք կար, որ նման գործունեությունը բավարար չէ առողջ լինելու համար: Բայց հիմա մենք ապացույցներ ունենք, որ նույնիսկ թեթև ծանրաբեռնվածությունը կանանց համար նվազեցնում է հաջորդ 3 կամ 4 տարիներին մահանալու հավանականությունը»,- ասում է հեազոտության ավագ մասնագետ Անդրեա Լաքրուան:
Հոդվածը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society ամսագրում:
med.news.am