Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ Երկրի վրա կյանքը կարող է բերված լինել տիեզերական փոշու հոսքերով:
Այդ մասին հայտնել է Phys.org ռեսուրսը: Գիտնականները կարծում են, որ տիեզերական փոշու ուժեղ հոսքերը, որոնք տեղափոխվում են վայրկյանում մինչև 70 կիլոմետր արագությամբ, կարող են մանրագույն կենդանի օրգանիզմներ տեղափոխել:
Մասնավորապես, փորձագետները հայտարարում են, որ տիեզերական փոշին, որը մշտապես «ռմբահարում է» Երկրի մթնոլորտը, կարող է Երկրի ձգողականության սահմաններից այն կողմ տանել մանր մասնիկներ, որոնք գտնվում են մակերևույթից 150 կիլոմետր և ավելի բարձրության վրա, և դրանք վերջին հաշվով կհասնեն այլ մոլորակներ:
Հետազոտողները պնդում են, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև այլ մոլորակների վրա, ինչի հետևանքով կենդանի օրգանիզմները կարող են մի երկնային մարմնից հայտնվել մյուսի վրա: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե մի մոլորակից մյուսը կենդանի էակաների միակ «փոխադրիչն» աստղակերպներն են: