NI-ն կանխատեսել է Լոս Անջելեսին միջուկային հարվածի հետևանքները
Advertisement 1000 x 90

NI-ն կանխատեսել է Լոս Անջելեսին միջուկային հարվածի հետևանքները

National Interest (NI)-ի մասնագետներն ԱՄՆ-ի Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում ստեղծված ծրագրի միջոցով վերլուծել են Լոս Անջելեսի վրա ԿԺԴՀ-ի հիպոթետիկ միջուկային հարվածի հետևանքները:

Վերլուծության համար ընտրվել է տրոտիլային համարժեքով 250 կիլոտոննա հզորությամբ ռումբ: Հաշվարկների համաձայն՝ դրա պայթյունից մեգապոլիսի կենտրոնում կտուժի ավելի քան մեկ միլիոն բնակիչ, 378 հազար մարդ կզոհվի, 860 հազարը կվիրավորվի:

Նշվում է, որ պայթյունի էպիկենտրոնից հինգ կիլոմետր շառավղով շինությունների մեծ մասը կքանդվի, իսկ նրանց համար ողջ մնալու շանսերը, ովքեր կլինեն այնտեղ, կձգտեն զրոյի:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այդպիսի մեկ միջուկային հարվածի զոհերը զուգադրելի են Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի կորուստների հետ, և հուսով են, որ իրենց հաշվարկները կմնան գիտական ֆանտաստիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: