ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների և ճարտարապետների խումբը հաղթել է 2017 թվականի Mars City Design մրցույթում՝ ստեղծելով կացարանի նախատիպ՝ նախատեսված Մարսի ապագա բնակեցման համար: Մրցույթի հովանավորներն են ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը և Եվրոպայի տիեզերական գործակալությունը:
Այդ մասին հայտնել է Space.com ինտերնետ-հրատարակությունը:
Գմբեթի ձևով կատարված մարսյան կացարանի նախագիծն ստացել է Redwood Forest անվանումը:
Յուրաքանչյուր գմբեթ մնացածների հետ կապված կլինի թունելների ճյուղավորված համակարգով՝ նման ծառերի արմատային համակարգին:
Թունելները, որոնք պլանավորվում է կառուցել Կարմիր մոլորակի մակերևույթի տակ, պետք է տանեն աշխատանքի և հանգստի համար նախատեսված սենյակներ, ինչպես նաև նորաբնակների փոխադրման միջոցների մոտ: «Արմատները» կենտրոնացված են այն կերպ, որ մարդկանց հուսալիորեն պաշտպանեն ճառագայթումից, ոչ մեծ երկնաքարերի հարվածի հետևանքներից և ջերմաստիճանի Էքստրեմալ տատանումներից: Յուրաքանչյուր այդպիսի տուն նախատեսված է առավելագույնը 50 մարդու համար:
Նախագծի հեղինակներն առաջարկում են ապագայում կառուցել շուրջ 200 նման գմբեթներ՝ 10 հազար մարդ տեղավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: