Կանանց կոսմետիկայի ամենագլխավոր և ամենաօգտակար առարկա է համարվել նրբունելին: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է The Independent-ը:
Նշվում է, որ նրբունելին օգտակար կլինի ոչ միայն դեմքի անցանկալի մազերը հեռացնելու, այլև թարթիչները տարանջատելու է մաշկից մանր բեկորները հեռացնելու համար:
Ընդամենը դիմահարդարման համար ամենակարևոր աքսեսուարների և գործիքների ցուցակում տեղ է գտել հինգ իր: Օգտակարության առումով երկրորդ տեղում հայտնվել է թարթիչների հարդարման ունելին:
Փորձագետների խոսքով՝ հարմարանքը կօգնի բավարարվել առանց կոսմետիկայի, թարթիչներն ավելի երկար դարձնել և «լավ բանալ հայացքը»:
«Բրոնզն» ստացել է հոնքերի համար նախատեսված հարմարանքը, որի մի ծայրում վրձինն է, իսկ մյուսում՝ փոքրիկ խոզանակը: Գործիքը շատ հարմար է հոնքերն արագորեն ուղղելու և ցանկացած վայրում սանրելու համար:
Բացի այդ, հնգյակում տեղ են գտել տոնային միջոցները քսելու սպոնժը և սանրը, որոնք, մասնագետների կարծիքով, արագորեն կօգնեն կարգի բերել մաշկը և մազերը: