Մասնագիտությունը՝ փրկարար. champord.am
Advertisement 1000 x 90

Մասնագիտությունը՝ փրկարար. champord.am

Համբարձում  Վարդումյանը վաստակաշատ փրկարար է, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ, ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) 16-րդ ջոկատի հրամանատար։ Ինչպես 22 տարի առաջ, այնպես էլ հիմա  նա նույն էնտուզիազմով հագնում է փրկարարի համազգեստն ու ցանկացած արտակարգ իրավիճակ ընդունում որպես հեշտ լուծվող խնդիր: «1995թ.-ից աշխատում եմ որպես փրկարար։ Այդ օրվանից համակարգում շատ բան է փոխվել»-, նշում է փրկարարը: Նրա հետ մեր զրույցը «փրկարարական» էնտուզիազմի և աշխատանքային դժվարությունների մասին է:

«Տեխնիկա չկարաշխատում էինք էնտուզիազմով»

1995թ.-ն էր, 003 փրկարարական ծառայությունը նոր-նոր էր ստեղծվում։ 1997-ին ստեղծվեց արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարարական ջոկատը։ Այն ժամանակ տեխնիկա չկար, աշխատում էինք ձեռքի տակ եղած գործիքներով։ Ինտերնետ չկար, նորմալ գրականություն չկար, Հայաստանում գտնում էինք լեռնափրկարարների ու գնում նրանց մոտ սովորում․․․ Մեր փորձով, էնտուզիազմով ու աշխատանքով փորձում էինք մարդկանց պրոֆեսիոնալ մակարդակի օգնություն ցուցաբերել։ Տեխնիկական հագեցվածության առումով  այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Բայց ինչքան էլ զարգանում է, հասկանում ես, որ անընդհատ սովորելու բան կա։ Առաջ ավելի արկածախնդիր էինք, հիմա՝ ավելի զգույշ։ Հիմա, երբ երիտասարդներ են ընդունվում աշխատանքի, նույն ոգևորությունը նրանց մոտ էլ ենք նկատում, բայց արդեն մենք ենք հորդորում զգույշ լինել, զսպել իրենց ոգևորությունը։

«Լավ փրկարար լինելու համար պետք է լավ մարդ լինել»

Մնացածը կսովորեցնենք։ Եթե հոգատար ես մարդու նկատմամբ, գիտակցությունդ բարձր է ու գիտես՝ ինչ ես անելու, ուրեմն սա քո տեղն է։ Մենք որպես մարդ մեզ լավ ենք զգում, երբ կարողանում ենք օգտակար լինել մեր կարիքն ունեցողներին։ Հասարակ շնորհակալությունն էլ պարտավորեցնում է, որ լավ աշխատես, որ հասկանաս, թե ինչքան կարևոր գործ ես անում։ Ավտովթարների ժամանակ մեր ժողովուրդը սիրում է գնալ, մարդկանց հանել մեքենայից։ Շատ դեպքերում դա ճիշտ չէ, որովհետև տուժածը կարող է ունենալ, ասենք, ողնաշարի վնասվածք, որի դեպքում տեղափոխել կամ շարժել չի կարելի։ Մեր փրկարարները գիտեն այս ամենը, ու այնպես են աշխատում, որ չվնասեն մարդուն։ Երբեմն ասում են՝ 5 ժամ աշխատեցին փրկարարները։ Այդ ամենն արվում է, որ տուժածը առավելագույնս անվտանգ դուրս բերվի, որ մարդը ցավային շոկի մեջ չընկնի․․․

Ամբողջը՝ champord.am