Tesla և SolarСity ընկերությունները հայտարարել են «արևային տանիքի» թողարկման մասին։ Այս մասին հայտնում է Electrek-ը։
Մասկը նաև նշել է, որ նոր սարքերը չպետք է շփոթել արևային մոդուլների հետ, որոնք սովորաբար տեղադրվում են տների տանիքներին։
«Վստահ եմ, որ դա շատ կարևոր քայլ է նոր արտադրական ռազմավարության ճանապարհին։ Բացի այդ, դա հարմարանք չէ տանիքի համար, դա հենց տանիք է»,- նշել է Մասկը։
SolarCity-ում վստահ են, որ «արևային տանիքները» մեծ պահանջարկ կունենան, քանի որ դրանք պետք չէ ապամոնտաժել տանիքի վերանորոգման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկի Tesla Motors ընկերությունը մտադիր է 2.6 մլրդ դոլարով ձեռք բերել SolarCity էներգետիկ ընկերությունը։