Գիտնականներ․ Սխտորից միացությունը կարող է հակաբիոտիկները մի քանի անգամ ավելի արդյունավետ դարձնել
Advertisement 1000 x 90

Գիտնականներ․ Սխտորից միացությունը կարող է հակաբիոտիկները մի քանի անգամ ավելի արդյունավետ դարձնել

Դարեր շարունակ սխտորը ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է որպես մրսածության դեմ միջոց։ Վերջերս գիտնականները եզրակացության են հանգել․ սխտորն իսկապես արդյունավետ է մանրէաբանական  վարակաների դեմ, այն նույնիսկ կարող է օգնել հաղթահարել կայուն մանրէները, որոնք հիվանդանոցային վարակներ են առաջացնում։

Գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել աջոեն միացությունը, որը քայքայում է կայուն մանրէների կառուցվածքն ու թույլ տալիս, որ հակաբիոտիկները նոր ուժով գործեն։ Միացությունը վտանգավոր է, քանի որ այն խառնվում է գենի աշխատանքին, որն անհրաժեշտ է մանրէներին՝ մարդու հյուսվածքներին ամրանալու համար։ Բացի դրանից, առանց այդ գենի մանրէները չեն կարող բազմանալ։

Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն ասում են, որ աջոենը կարելի է կիրառել կիստոզ ֆիբրոզի և շաքարախտ ունեցող պացիենտների քրոնիկ վնասվածքների բուժման համար, այն արդյունավետ է նաև  մետիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (MRSA) դեմ։ Միացությունը ճնշում է հատուկ գենի ակտիվությունը, ինչը բերում է մանրէների կենսաթաղանթի քայքայմանը։

Այն սոսնձային նյութ է, որը մանրէների շարքը կպցնում է մարդու հյուսվածքներին և մանրէները պաշտպանում դեղամիջոցներից։ Թեև աջոենն ինքը մանրէներ չի ոչնչացնում, սակայն այն թույլ չի տալիս, որ նրանք միմյանց հետ շփում ունենան՝ դրանով իսկ կանգնեցնելով նրանց բազնմացումը։

Արդյունքում՝ հակաբիոտիկներն ու իմունային համակարգը կարող են միանալ պաթոգենների դեմ պայքարին։ Միացությունը թեստավորել են երկու տեսակի՝ Staphylococcus aureus և Pseudomonas aeruginosa մանրէների վրա։ Պարզվել է, որ նա դիմակայել է միաժամանակ երկու մարնէներին՝ հավակնելով հակաբիոտիկների կատարյալ հավելում դառնալ։

med.news.am