Կյանքի տևողության սահմանված շեմը 115 տարիէ, հայտնել են ամերիկացի գիտնականները: Այդ արդյունքների մասին տեղեկությունը հրապարակված է Nature պարբերականում:
Մարդու կյանքի միջին տևողությունը մշտապես ավելանում է՝ կապված ծնունդների ժամանակ բժշկական օգնության բարելավման, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի դեմ պայքարում հաջողությունների հետ:
Նյու Յորքի հետազոտողները վերլուծել են Մարդու մահացության տվյալների բազան (Human Mortality Database) երկարակյացների շրջանում (110 տարեկանից մեծ) Ֆրանսիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Համաձայն այդ տվյալների՝ 100 տարեկանից մեծ մարդկանց կյանքի սպասվող տևողության աճը դանդաղել է, իսկ մահվան պահին առավելագույն տարիքը մնացել է անփոփոխ արդեն 20 տարի: