Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, դրանք կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել։
Fithacker.ru-ն գրում է, որ այս խնդիրներից ազատվելու համար գոյություն ունի բնական միջոց, որի օգտագործման արդյունքում եղունգներն ավելի առողջ ու ամուր կդառնան։
Ինչ է հարկավոր անել ամուր և առղջ եղունգներ ունենալու համար. ձեզ անհրաժեշտ է
- 3 ճաշի գդալ խնձորի քացախ
- 3 ճաշի գդալ ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Առաջարկվող միջոցի պատրաստումը բավական պարզ է և շատ քիչ ժամանակ է պահանջում։ Ընդամենը հարկավոր է 3 ճաշի գդալ խնձորի քացախը խառնել նույն քանակով ջրի հետ։ Լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
Մատները հարդարելուց 1 ժամ առաջ օգտագործեք այս միջոցը։ Նախապես մանրամասն մաքրեք եղունգները ստացված խառնուրդով՝ օգտագործելով բամբակյա կտոր։ Թողեք այն չորանա, կրկնեք։ Մեկ ժամ անց կարող եք հարդարել մատները։ Որպեսզի գույնն ավելի երկար մնա, կարող եք թափանցիկ լաք օգտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը