Գերմանիայի Յենի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Փեթեր Էլսների գլխավորությամբ, պարզել է, որ տղամարդկանց մոտ մազաթափության պատճառներից մեկը տեստոստերոնի հանդեպ մազարմատների զգայունություն է:
Գիտնականները հայտնել են, որ կոֆեին պարունակող մթերքները կարող են կանխել ճաղատացումը, սակայն դա չի նշանակում, որ ակտիվորեն սուրճ օգտագործող մարդիկ չպետք է մտահոգվեն ճաղատանալու համար: Նրանք ընդգծել են, որ կոֆեինը պետք է օգտագործել անմիջապես գլխին:
Կոսմետոլոգ-փորձագետ Ադոլֆ Կլենկը հայտարարել է՝ որպեսզի կոֆեինը հասնի մազարմատներին, մարդուց կպահանջվեր խմել օրական 60-80 բաժակ սուրճ:
Նրա խոսքով՝ տղամարդիկ, որոնք տարիքի հետ մեկտեղ վախենում են կորցնել մազերը, պետք է իրենց գլխին քսեն կոֆեինային պրեպարատներ, քանի դեռ նրանք երիտասարդ են, հաղորդում է telegraf.com-ը: