Սպորտի ո՞ր տեսակներն են վնասակար տղամարդու պոտենցիայի համար
Advertisement 1000 x 90

Սպորտի ո՞ր տեսակներն են վնասակար տղամարդու պոտենցիայի համար

Գերմանիայի Քյոլն քաղաքի գիտնակնները պարզել են, որ սպորտի որոշ տեսակներ կարող են լրջորեն նվազեցնել տղամարդու պոտենցիան։ Այս մասին հաղորդում է Originalia պարբերականը։

Մասնավորապես, պոտենցիայի վրա բացասաբար է ազդում հեծանվային սպորտը։ Գիտնականները խորհուրդ են տալիս լայն նստատեղով հեծանիվներ օգտագործել և փորձել փոխել դիրքը քշելու ընթացքում։ Վնասակար են նաև ձիավարությունն ու մոտոցիկլով զբոսնելը։

Մարաթոնյան վազքը ևս օգտակար չէ, քանի որ վազքի ժամանակ տեստոտերոնի մակարդակը նվազում է, որը բացասաբար է ազդում լիբիդոյի վրա։

med.news.am