Երգչուհի Ռիհաննան վասաբի գույնի Midnight Wasabi նոր շրթներկն է թողարկել շրթունքների համար նախատեսված միջոցների Fenty Beauty Mattemoiselle շարքի շրջանակներում: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է HypeBae-ն:
Նաև ավելի վաղ հայտնի է դարձել, որ Fenty կոսմետիկական բրենդի դեմքը դարձել է երգչուհի SZA-ն: Հենց նա էլ արտադրանքի նոր գույնը ներկայացրել է իր շուրթերին: Շրթներկերի հավաքածուի թողարկման մասին երգչուհին ինքն է պատմել իր Instagram- օտահաշվում:
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Նաև երգչուհին համագործակցել է Dior-ի, Manolo Blahnik-ի, Chopard-ի և Savage-ի հետ:
Վերջերս նա թողարկել է Fenty Beauty կոսմետիկայի սեփական շարքը: Դրա մեջ մտնում են երանգային քսուքներ, հայլայթերներ և կարմրաներկ: Մոտ ժամանակներս պետք է թողարկվի կարմիր շրթներկ, որը, Ռիհաննայի հայտարարությունների համաձայն, հարմար կգա բացարձակապես բոլորին: