Հիշու՞մ եք այս փոքրիկին, որ սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիշու՞մ եք այս փոքրիկին, որ սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա

Հավանաբար հիշում եք նիգերիացի այս 2-ամյա երեխային, ում ծնողները լքել էին՝ պատճառաբանելով, թե փոքրիկը կախարդ է։ Ութ ամիս շարունակ երեխան թափառաշրջիկի կյանք էր վարում՝ առանց սննդի, տաք անկողնի և հագուստի։ Նրան երբեմն կերակրում էին գյուղացիները՝ տալով իրենց ուտելիքի մնացորդները։

Տարիներ առաջ Եվրոպայից կամավորների մի խումբ այցելել էր Նիգերիա։ Թափառող երեխային տեսնելուց հետո նրանք ապշել էին։ Նրանց միջից մի դանիացի կին՝ Անյա Ղինկրեն Յովենը, երեխային անմիջապես հիվանդանոց տեղափոխեց։ Նրա մոտ թերսնուցում և հելիմինթոզ (ճիճվակրություն) ախտորոշվեց։

Շնորհիվ Անյայի՝ երեխան հիմա վայելում է իր մանկությունը, գնում դպրոց։ Կինը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, թե ինչպես է զարգանում տղան։ Միայն տեսեք, թե ժամանակի ընթացքում որքան է մեծացել ու փոխվել ժամանակին թափառական ու սոված փոքրիկը։

Ի դեպ՝ Անյան երեխային անվանել է Հոփ (անգլերենից թարգմանաբար՝ հույս)՝ պատճառաբանելով, թե Հոփն ապացուցում է, որ հույսն ամենակարևորն է, և այն երբեք չի մահանում։

blognews.am