Թուրք լրագրող Ֆաուդ Աբասովը սկանդալ է հրահրել «Զվեզդա» հեռուստաալիքի «Պրոցես» քաղաքական հաղորդման ընթացքում` փորձելով հարաբերություններ պարզել հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի հետ։
Հաղորդման ընթացքում Աբասովը սկսել է պատմել, որ թուրքական գրեթե բոլոր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել` կապված Երուսաղեմի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։ Հետո հանկարծ նա անդրադարձել է հայ և սիրիացի փորձագետներին։
«Ես ուզում եմ հանգստացնել հայ և սիրիացի փորձագետներին, որոնք մի քիչ նվազեցրել են Թուրքիայի դերը», — ասել է Աբասովը։
Ի պատասխան Ծատուրյանի ասածին, թե Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում, թուրք լրագրողը շարժվել է փորձագետների ուղղությամբ և մատ թափ տվել` երբ ես խոսում եմ, լռեք։
Թոք-շոուի հաղորդավարները վիճաբանության մասնակիցներին հորդորել են հանդարտվել և փորձել են բաժանել նրանց։ Բաժանողների թվում է եղել նաև փորձագետ Գևորգ Միրզայանը։
«Մենք ուկրաինացի փորձագետներ չենք, եկեք եվրոպացիների պես պահենք մեզ», — ասել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։