Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է
Advertisement 1000 x 90

Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է

Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է:

Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի:

Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի:

Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել:

Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:

Ռեստորանում վճարում է  նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:

Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած:

Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել:

Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:

Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է:

Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է:

Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:

Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը:

Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ:

Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը:

blognews.am