Մազերի թափվելը բնական պրոցես է, որը պատահում է բոլորի հետ։ Հարկավոր չէ անհանգստանալ, եթե նկատում եք, որ օրվա ընթացքում մի քանի մազ թափվում է։ Օրվա ընթացքում փաստացի կարող ենք կորցնել 50-100 մազ։ Սակայն, եթե նկատում ենք, որ մազերի ծավալը նվազել է, և դրանք առավել ինտենսիվ են թափվում, հարկավոր չէ արհամարհել։
Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է կապված լինել բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում՝ գենետիկա, հիվանդություններ, ծննդաբերություն, դեղամիջոցների ընդունում, ոչ հավասարակշռված սնունդ, որը չի պարունակում անհրաժեշտ սննդարար նյութեր։
Մազաթափության առավել տարածված պատճառներն են.
- ծանր վարակներ
- ժառանգական ճաղատություն
- աուտոիմունային հիվանդություններ
- վիրահատական միջամտություն
- քաշի կորուստ
- սթրես
- երկաթի անբավարարություն
- դեղամիջոցների ընդունում
- անորակ շամպուններ, բալզամներ, մազերի լաքի օգտագործում
- դաշտանադադար։
Առաջարկվող միջոցը պատրաստվում է միայն բնական բաղադրիչների օգտագործմամբ։ Դրա պարբերական օգտագործումը կօգնի ամրացնել մազերը և դադարեցնել մազաթափությունը։
Գերչակի յուղ։ Այս բույսի յուղը հարուստ է ամինաթթվով, որը սնուցում է մազերի ֆոլիկուլները, կարգավորում pH-ի մակարդակը, կանխարգելում մազաթափությունը և թեփի առաջացումը։
Ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցը հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով, ճարպաթթուներով, որոնք ամրացնում են մազերը։ Ձվի դեղնուցը վիտամին E է պարունակում, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում դրանք։ Ձուն նաև լեցիտին է պարունակում, որը կանխարգելում է մազերի թուլությունը։
Մեղր։ Մեղրը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, նպաստում գլխամաշկի առողջության պահպանմանը։ Այն նաև նպաստում է մազերի աճին, պաշտպանում մազաթափությունից, խոնավեցնում մազերը։
Ինչպես պատրաստել բնական տոնիկ մազերի համար. բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ գերչակի յուղ
- 1 դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Փոքր տարայի մեջ լավ խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված ստանաք։
- Դիմակը քսեք գլխամաշկին՝ նուրբ, մերսող շարժումներով ներծծելով արմատների մեջ։
- Մնացած մասը քսեք մազերի ամբողջ երկարությամբ։
- Մազերը ծածկեք լոգանքի համար նախատեսված գլխարկով։ Դիմակը հարկավոր է թողնել 2-4 ժամ։
- Լվացեք տաք ջրով՝ օգտագործելով շամպուն։
- Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում երկու անգամ։
- 1-2 ամիս անց կնկատեք արդյունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը