Հանրաճանաչ ամերիկահայ աստղ Շերը (Շերլին Սարգսյան) դերասանուհի Անժելա Սարաֆյանի կուռքն է:
Դերասանուհի Անժելա Սարաֆյանն Instagram իր էջում սեր է խոստովանել հայազգի աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերին:
«Սա սեր է: Ես սիրում եմ այս կնոջը», — գրել է նա՝ ավելացնելով Շերի անվամբ հեշթեգը:
Դերասանուհին Instagram-ի իր էջում կադրեր է հրապարակել Շերի և Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ «Լուսնի իշխանության տակ» ֆիլմից:
Ֆիլմի սյուժեի համաձայն Շերի հերոսուհին սիրահարվում է իր փեսացուի եղբորը: