ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալիս 2 անգամ երգել Happy birthday («Ծնունդդ շնորհավոր») երգը: Նրանց խոսքով՝ ձեռքերը լվանալու օպտիմալ ժամանակը մոտ 20-30 վայրկյան է՝ հենց այնքան, որքան անհրաժեշտ է այս երգը 2 անգամ երգելու համար:
Մարդիկ բավականին հաճախ մասնագետներին հարցնում են, թե որ օճառն է առավել արդյունավետ և կարող է ամենամեծ թվով բակտերիաները ոչնչացնել: Մասնագետների խոսքով, սակայն, պակաս կարևոր չէ ձեռքերը ճշտ լվանալը, այլապես ամենալավ հակաբակտերիալ օճառից օգուտ չի լինի:
Կան ձեռքերը լվանալու պարզագույն հրահանգներ, որոնք մշակել է Կենտրոնը: Պահանջվում է հոսող ջուր, օճառը կամ հեղուկ օճառը ձեռքերին և դաստակներին քսել մինչև 20-30 վայրկյան, ինչը բավական է 2 անգամ Happy birthday-ը երգելու համար: Այնուհետև անհրաժեշտ է ձեռքերը ողողել հոսող ջրով, որից հետո օգտագործել չոր թղթե սրբիչ կամ վարսահարդարիչ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 93 տոկոսը ձեռքերը չեն լվանում հազալուց կամ փռշտալուց հետո: Իսկ դա էապես մեծացնում է բակտերիաների տարածման և այլ մարդկանց փոխացվելու հավանականությունը:
Եթե սովորական օճառը և հոսող ջուրը ինչ-ինչ պատճառներով առայժմ հասանելի չեն, փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել ձեռքերը լվանալու սպիրտային հիմքով հատուկ միջոցներ, որոնք պարունակում 60 տոկոսից ոչ պակաս էթանոլ: Սպիրտը հակամանրէային լայն սպեկտրի ակտիվություն ունի, այն ավելի պակաս սելեկտիվ է իր նկատմամբ բակտերիաների ռեզիստենտության առումով՝ այլ հակամանրէային բաղադրիչների համեմատությամբ: Սակայն ինչպես ցույց են տվել Պետրիի գավաթի օգտագործմամբ փորձարկումները, նույնիսկ սպիրտի հիմքով ձեռքերի լվացման միջոցները չեն օգնի առանց բացառության բոլոր բակտերիաների ոչնչացմանը:
med.news.am