Վերջերս Տեխաս նահանգի Օսթինի համալսարանի գիտնականները ուրախացրին ալկոհոլի և աղմկոտ երեկույթների սիրահարներին: Ընկերներ, պարզվում է, որ մենք այսքան ժամանակ ամեն ինչ ճիշտ ենք արել: Իսկ ահա չխմողները, ստամոքսի խոց ունեցողները իրենց թույլ են տալիս ապրել բավականին ձանձրալի և միօրինակ կյանքով, դեռ մի բան էլ ավելի, մահանում ավելի վաղ: Այնքան էլ նախանձելի դրություն չէ, այնպես չէ՞:
Կարլ Հոլագանը և իր երիտասարդ խումբը արդեն 20 տարի անցկացնում են հետազոտություն՝ 55-ից բարձր տարիքի, ավելի, քան 1800 մարդկանց միջև:
Այս բոլոր մարդիկ բաժանվել են 3 խմբի՝ չխմող, պարբերաբար խմող և պաթոլոգիկ հարբեցողներ: Արդյունքները հրապարակվել են «Alcoholism: Clinical and Experimental Research» վերնագրով հոդվածում: Այսպիսով, ի՞նչ են բացահայտել նրանք:
Պարզվում է , որ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում ալկոհոլ 69%-ով 65 տարեկանից ավելի չեն ապրում: Անգամ քրոնիկական հարբեցողների մոտ այս ցուցանիշը 60%-ով բարձր է: Իսկ ահա՝ ովքեր խմում են և իրենց չափը գիտեն, ապրում են ավելի երկար: «Պարբերաբար խմողների» 41%-ը 65 տարեկանից պակաս չի ապրում:
Բացի այդ, գիտնականները բացահայտել են, որ ալկոհոլից կտրականապես հրաժարումը ակոհլից օգտագործումից նշանակալիորեն ավելի վատ է ազդում օրգանիզմի վրա:
Այնպես որ, պարոնայք հարբեցողներ, պորտաբույծներ, ավազակներ, շարունակում ենք նույն ոգով: Միայն թե չենք մոռանում չափի զգացողությունը:
hayinfo.net