
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ողնաշարավորների մեջ ամենաերկարակյացը գրենլանդական շնաձուկն է: Այդ աշխատանքի մասին հոդվածը հրապարակված է Science ամսագրում:
Ավելի վաղ համարվում էր, որ ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին հանդիսանում է գրենլանդական կետը, որի կյանքի առավելագույն տևողությունը կազմում է 211 տարի:
Գիտնականները, վերլուծելով 28 էգ գրենլանդական շնաձկան ակնաբյուրեղները, պարզել են, որ նրանք կարող են ապրել մինչև 400 տարի: Հետազոտողները նաև պարզել են, որ այդ ձկները սկսում են բազմանալ 156 տարեկանից հետո (երբ նրանց երկարությունը հասնում է 400 սմ-ի):