Վիմ Վենդերս. «Մեզ պետք չէ միալեզու եվրոպական կինոմշակույթ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վիմ Վենդերս. «Մեզ պետք չէ միալեզու եվրոպական կինոմշակույթ»

Այս տարի լրանում է «Եվրոպական Օսկարի» 30-ամյակը: «Եվրոնյուս»-ի թղթակից Վոլֆգանգ Շպինդլերը Բեռլինում զրուցել է ռեժիսոր Վիմ Վենդերսի հետ:

– Ողջույն, մեծ պատիվ է զրուցել Ձեզ հետ: 30 տարին քիչ ժամանակ չէ, Դուք համարվում եք Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը: Ի՞նչ եք մտածում ակադեմիայի անցած ճանապարհի մասին:

– Ժամանակը չի սպասում: Ամեն բան այստեղից է սկիզբ առել, Բեռլինում, երբ պատը դեռ կար: Առաջին դափնեկիրը Կշիշտոֆ Կեսլյովսկին էր: Այն ժամանակ զարմացած էր, ասաց, որ կարծում է, թե Լեհաստանը իսկապես Եվրոպայի մի մասն է: Այն ժամանակ հեռու էինք այդ գաղափարներից: Հիմա այնքան բան է փոխվել… Հիմա մեր մրցանակը խորհրդանշում է որակի նշանը: Դա էր մեր նպատակը: Ուզում էինք, որ մրցանակաբաշխությունը եվրոպացի կինոռեժիսորներին միավորի մեծ եվրոպական ընտանիքում: Սա եղել բուն նպատակը:

– Եվրոպական կինոն հարուստ է մեծագույն ռեժիսորներով, հրաշալի ֆիլմերով: Կան նաև այնպիսիք, որ կոմերցիոն նպատակներ են հետապնդում: Լավ չէ՞ր լինի, որ այդ գումարները հատկացվեին հեղինակային կինոյի զարգացմանը:

– Այո, այդպես էլ կա, դրա համար եվրոպական կինոն, ամերիկյանը չէ: Մենք այլ հանդիսատես ենք թիրախավորում: Մեր կինոյի նպատակը՝ բազմազանությունն է: Ամեն մի երկիր իր պատմությունն ունի, և դա մենք ցանկանում ենք պահպանել: Մեզ պետք չէ միալեզու արտադրանք, որն ի դեպ, խնդիր է, Հոլիվուդի հետ մրցելու հարցում, բայց մենք մեր ուղին ունենք: Միատարր, միալեզու ֆիլմերի դարն անցել է: Բարդ պրոցես է, բայց այն կայանում է: Իրականում, մենք մեր ուղու նվիրյալն ենք, չենք էլ ուզում մրցել ամերիկյանի հետ:

Ամբողջությամբ՝ ru.euronews.com