Այս ձմռանը գրիպի և սուր շնչառական վարակների (ՍՇՎ) հետ կապված իրավիճակը Հայաստանում բարենպաստ է, իսկ մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում այս հիվանդությունների բռնկումներ չեն սպասվում։ Այս մասին հայտնել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով՝ այս ձմռանը եղանակը դեռ բավականին տաք է, իսկ քաղաքացիները նախորդ տարիների գրիպի և ՍՇՎ խոշոր բռնկումներից հետո դարձել են ավելի զգույշ, ուստի այսօր այդ հիվանդությունների տարածումը 2-3 անգամ կրճատվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ թե և ամեն շաբաթ արձանագրվում են А գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքեր, բայց դրանք ավելի քիչ են, քան սովորաբար տարվա այս եղանակին արձանագրվում էր:
Արա Ասոյանը հիշեցրեց, որ այսօր վերջին օրն է դպրոցական արձակուրդներից առաջ, և վաղը բոլոր աշակերտները կսկեն հանգստանալ: Քանի որ օդակաթիլային եղանակով տարածվող հիվանդությունները, ինչպիսին գրիպն ու ՍՇՎ են, ավելի հեշտ են տարածվում այնտեղ, որտեղ մեծ թվով մարդիկ են խմբված՝ հատկապես դպրոցներում, արձակուրդները ևս կնպաստեն բռնկումների կանխարգելմանը։
Հիշեցնենք, որ գրիպի և ՍՇՎ վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերի կեսերին։ Վերջին տվյալներով՝ ամեն շաբաթ երկրում գրանցվում էր այս հիվանդությունների 2500-2700 դեպք։
med.news.am