Քառորդ դարվա ընթացքում առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքն աճել է 4 տարով
Advertisement 1000 x 90

Քառորդ դարվա ընթացքում առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքն աճել է 4 տարով

Առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը և տղամարդկանց, և կանանց դեպքում 26 տարվա ընթացքում աճել է 4 տարով։ Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» հրապարակման տվյալները։ Եթե 1990 թվականին առաջին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց դեպքում 25.5 տարեկան էր, կանանց դեպքում՝ 22.3, ապա 2016 թվականի դրությամբ տղամարդկանց դեպքում 29.6 տարեկան է, կանանց դեպքում՝ 26.5 տարեկան։

Քաղաքային բնակչության շրջանում առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքն ավելի բարձր է, քան հանրապետական միջինը։ Արական սեռի ներկայացուցիչների դեպքում 30 է, իգականների՝ 27։ Գյուղական շրջաններում տղամարդկանց առաջին ամուսնության տարիքը միջինում 28,9 տարեկանն է, կանանցը՝ 25։

Ընդհանրապես ամուսնությունների միջին տարիքը 2016-ին տղամարդկանց դեպքում կազմել է մոտ 31, կանանց դեպքում՝ 27 տարեկան։

2016-ին հանրապետությունում գրանցվել է ամուսնությունների 16 հազար 294 դեպք։ Այն նվազել է իրեն նախորդող 10 տարիների համեմատ։

Հրապարակման մեջ նշվում է. «Կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե առաջին անգամ մայրանալու և թե ընդհանուր առմամբ մայրանալու ժամանակ:

Երևույթը պայմանավորված է այնհանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներնիրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ երկրորդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումըկատարվում է ավելի բարձր տարիքում»։