Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք հավանաբար չեք նկատել
Advertisement 1000 x 90

Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք հավանաբար չեք նկատել

Անցնող տարին գիտության տեսակետից յուրահատուկ էր՝ տեղեկություն է հայտնվել նեյտրոնային աստղերի միաձուլման մասին, հայտնաբերվել են անհայտ ժամանակաշրջանի բյուրեղներ, ձեռք է բերվել հիպոթետիկ քվանտային հաղորդագրություն և շատ ու շատ այլ բաներ: Ստորև ներկայացնում ենք այս տարվա մի քանի եզակի գիտական փաստեր, որոնք, մեր կարծիքով, առանձնահատուկ են կամ պարզապես ուշադրության արժանի են, հայտնում է Sciencealert-ը:

Դուք, իհարկե, լսել եք նեյտրոնային աստղի պայթյունի մասին, բայց ի՞նչ կասեք սև անցքեր մասին: Հունիսին աստղագետների մի մեծ խումբ վերջապես տեսավ այն, ինչի մասին երկար ժամանակ ենթադրում էին՝ մեկ զույգ պտտվող, զանգվածեղ սև անցքեր, որոնք Երկրից գրեթե 750 լուսատարի հեռավորության վրա են: Սա ենթադրելի իրադարձություն էր, որը պետք է տեղի ունենար 2 գալակտիկաների միաձուլումից հետո, և մինչև հիմա չկար աչքի համար տեսանելի դրա հաստատումը: Այսօր այն գոյություն ունի:

Փաստ. Ջրային արջերը բոլորիս կվերապրեն: Փափլիկ, զվարճալի ջրային արջերը (Milnesium tardigradum), որոնք գոյատևման երկար պատմություն ունեն, հնարավոր է, Երկրի բնակչությունից երկար ապրեն: Նրանք անխախտելի են, մենք հետևում ենք, թե նրանք ինչպես են ողջ մնում էքստրեմալ երաշտի պայմաններում չորանալով, էքստրեմալ ցրտի և նույնիսկ տիեզերական վակուումի պայմաններում: Այս տարի հրապարակված հետազոտությունը պատմում է նրանց եզակի հավերժության մասին, ջրային արջերը կարող են ողջ մնալ տիեզերքից մեզ վրա փլուզված ցանկացած ապոկալիպսիսի դեպքում՝ լինեն դրանք գամմա ճառագայթներ կամ աստերոիդներ:

Կյանքը՝ Երկրի վրա. այն կարող էին բերել երկնաքարերը: Աստղաֆիզիկոսների, քիմիկոսների, երկրաբանների անցկացրած հետազոտությամբ հաստատվում է, որ ավելի մեծ կշիռ է ձեռք բերում այն վարկածը, որ Երկրի վրա կյանքի առաջին սաղմերը տիեզերքից են եկել: Մի խումբ գիտնականներ պնդում են, որ Երկիր մոլորակի զարգացման վաղ փուլում մոլեկուլներն այնպես են ձևավորվել, որ արտադրել են RNA պոլիմերներ: Հարկ է նշել, որ սա Երկրի վրա կյանքի մոդելի բավական ծանրակշիռ վարկած է:

Մարսում ձյուն է գալիս: Սա միակ մոլորակն է, որն ամբողջությամբ ռոբոտներով է բնակեցված, սակայն մենք դեռևս կարմիր մոլորակի մասին մեծ թվով բան չգիտենք: Իհարկե, անհայտը երկարատև հետազոտության առարկա է, և դրան պետք է կոչված լինեն ապագայի թռիչքներն ու հետազոտությունները: Գիտնականները օգոստոսին Մարսի մթնոլորտում ինչ-որ յուրահատուկ բան են հայտնաբերել. մոլորակի վրա փոթորկի նվազում էր տեղի ունեցել, որի հետևանքով մոլորակի մակերևույթը ծածկվել էր սառույցի և եղյամի մանրագույն կտորներով: Իմանալով, թե այնտեղ ջուրը որքան քիչ է, գիտնականները նման բան չէին սպասում:

100-ամյա վաղեմության դեղը աուտիզմի բուժման զարմանալի արդյունքներ է ցուցադրել: Պատմության մեջ առաջին անգամ նիրհող հիվանդության սկզբունքն օգտագործող բժշկությունը փորձնական նախագիծ է փորձարկել աուտիզմով հիվանդ տղաների վրա: Արդյունքները զարմանալի էին. առաջին դոզայից հետո արդեն աուտիզմի ախտանիշները զգալիորեն կրճատվել են: Գիտնականների հայտարարությամբ՝ սա այն մասին է վկայում, որ չարժի վախենալ նոր մեթոդները կիրառելուց:

Ճեղքում շաքարային դիաբետի հետազոտության ոլորտում: Ապրիլին հետազոտողները հայտարարել են բջջի հատուկ տեսակի հայտնաբերման մասին, որը ինսուլին է արտադրում և անմիջապես ենթաստամոքսային գեղձում գտնվում: Այս կուսական բետա բջիջները 2-րդ տիպի դիաբետը հետազոտող գիտնականների համար գործունեության նոր դաշտ են բացել:

Ֆիզիկոսները բացահայտել են արքայազն Ռուպերտի կաթիլների գաղտնիքը: «Արքայազն Ռուպերտի կաթիլները» անհասկանալի կաթիլներ են, որոնք արտադրվում են հալված ապակին ջրի մեջ կաթիլ առ կաթիլ տեղադրելու ճանապարհով: Արդյունքում պղպջակներ են առաջանում՝ իրենց կլորացված հատվածում արտասովոր խիտ: Դրանք չեն ջարդվում նունիսկ հրացանից կրակելու դեպքում: 400 տարի շարունակ գիտնականները փորձում են որոշել, թե դա ինչպես է տեղի ունենում: Եվ վերջապես եզրակացության են հանգել:

lratu24.am