
Ամերիկացի Էվան Բութը ներկայացրել է բիոնիկական ձեռք՝ պատրաստված սովորական Keurig սուրճի մեքենայից: Յուրահատուկ պրոթեզի ստեղծման ընթացքը նա տեսանկարահանել է, տեսանյութը հրապարակել է իր YouTube-ալիքում:
Ձեռք ստանալու համար Բութն ավելի քան մեկ շաբաթ քանդել է սուրճի մեքենան և մշակել դրա մասերը: Ստացված պրոթեզը կարող է թեքվել, շարժել մատները, բռնել առարկաներ: