ԱՄՆ Ուոլթեր Ռիդի Ազգային ռազմաբժշկական կենտրոնի գիտնականները նյութ են մշակել, որն արգելափակում է հերոինի ազդեցությունը: Այն արդեն փորձարկվել է կենդանիների վրա՝ լաբորատոր մկների և առնետների:
Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Journal of Medicinal Chemistry ամսագրում:
Օրգանիզմ մտնելով նոր նյութը ազատում է հակամարմինները, որոնք արգելակում են օպիոիդների մոլեկուլների առաջխաղացումը հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով: Թմրամոլի համար դա նշանակում է, որ անկախ ստացած դոզայից նա չի զգում թմրանյութի հոգեակտիվ նյութերի ազդեցությունը:
Գիտնականները նշում են, որ նոր դեղամիջոցը կանխում է ոչ միայն հերոինի այլ այդ շարքի նաև այլ թմրամիջոցների ներթափանցումն ուղեղ: Փորձարկումներն ավարտելու համար գիտնականներին կպահանջվի մի քանի տարի, գրում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահման հետևանքով 2016-ին 63,6 հազար մարդ է մահացել: Դա 21 տոկոսով ավելի է, քան 2015-ին: Օգոստոսին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ օպիոդիային կախվածությունը հասել է կրիտիկական մակարդակի: