Թևատակերի հատվածում մաշկը բավական նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ։
Բաղադրիչներ
- կաթնային կրեմ
- ալոէ վերայի գել
- գլիցերին։
Պատրաստման եղանակը
- 1 գդալ կաթնային կրեմին ավելացրեք 1 գդալ ալոէ վերայի գել։
- Ավելացրեք 1 գդալ գլիցերին։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
- Մաքրեք թևատակերը, տաք սրբիչը 5 րոպեով դրեք թևատակի հատվածում։
- Խառնուրդը քսեք թևատակերին, 5 րոպեի ընթացքում մերսեք։
- 10 րոպե թողեք չորանա։ Լվացեք սառը ջրով։
- Առաջին 10 օրվա ընթացքում օգտագործեք ամեն օր, ապա՝ շաբաթվա ընթացքում երկու անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը