Երբևէ լսե՞լ եք, որ ադամանդն այրվում է: Սա փորձի արդյունք է. 850-1000 աստիճանի ժամանակ, այս անհավանական ամրության նյութը վերածվում է ածխաթթու գազի: Առաջին անգամ դա ստուգվել է 1694 թ., երբ իտալացի գիտնականներ Ավերանին և Տարջոնին փորձել են ձուլել մի քանի մանր ալմաստ: Արդյունքը եղել է այն, որ քարն այրվել է կապույտ կրակով:
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ: Թթվածնի բացակայության պայմաններում, ադամանդից ստացվում է ամենասովորական գրաֆիտը, որը հնարավոր է դառնում, եթե ադամանդը տաքացվի մինչև 2000 աստիճանը: