Ինչպես բնական ճանապարհով ազատվել ոտքերի ու ձեռքերի չափազանց առատ քրտնարտադրությունից
Advertisement 1000 x 90

Ինչպես բնական ճանապարհով ազատվել ոտքերի ու ձեռքերի չափազանց առատ քրտնարտադրությունից

Fihtacher.ru-ն գրում է, որ հիպերհիդրոզի դեմ մի շարք բժշկական միջոցներ կան, որոնք, սակայն, կարող են կողմնակի ազդեցություն ունենալ։ Մի խումբ բնական միջոցներ կարող են օգտակար լինել այս խնդրի լուծման համար։ Ահա մի քանի միջոց, որոնք կարող են օգնել պայքարել ձեռքերի ու ոտքերի առատ քրտնարտադրության դեմ։

Տոմատի հյութ

Երկու բաժակ տոմատի հյութն ավելացրեք տաք ջրին։ Ձեռքերն ու ոտքերը ջրի մեջ թողեք 30 րոպե։ Կարող եք կրկնել ամեն օր։

Կերակրի սոդա

Մեծ տարայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք երկու բաժակ կերակրի սոդա։ Ձեռքերն ու ոտքերը պահեք ջրի մեջ 30 րոպե։

Երեխաների համար նախատեսված լվացող միջոց

Առատ քրտնարտադրության դեմ պայքարում կարող եք նաև այս միջոցն օգտագործել։

Յոդ

Առատ քրտնարտադրությունը երբեմն կարող է յոդի պակասի նշան լինել, ինչը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների։ Պետք է համոզված լինել, որ օրվա ընթացքում ստանում եք յոդի անհրաժեշտ քանակը՝ խնդրի առաջացումից խուսափելու համար։ Յոդի լավագույն աղբյուրներից են ձուկը, ձուն, բնական աղը։

Թեյ

Ցանկացած թեյ կարող է օգտակար լինել հիպերհիդրոզի դեմ պայքարում։ Թեյը նյութեր է պարունակում, որոնք հակաքրտինքային հատկություններ ունեն։ 5 թեյի պարկով թեյ պատրաստեք։ Թողեք սառչի, ձեռքերն ու ոտքերը դրանում թողեք 30 րոպե։ Կրկնեք ամեն օր, մինչև նկատեք արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը