ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդաբան Դավիթ Պիպոյանը պնդում է, որ նույնիսկ տարեմուտի տոնական օրերին հնարավոր է ճիշտ կազմակերպել սնուցումը:
Aysor.am-ի հետ զրույցում նա հորդորում է ճիշտ համադրել սնունդը, չխառնել խմիչքը, խմել գինի և օգտագործել հնդկահավի միս, քանի որ այն դիետիկ է: Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա Պիպոյանի խոսքով, այն պետք է օգտագործել միայն առավոտյան ժամերին: