Օսլան՝ բոտեքսի դեմ. Լավագույն դիմակը  հասուն մաշկի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օսլան՝ բոտեքսի դեմ. Լավագույն դիմակը  հասուն մաշկի համար

Տարիքային փոփոխություններն ի հայտ են գալիս կնոջ դեմքին և պարանոցին: Առաջին նշանները նկատելով կանայք փորձում են ազատվել դրանցից տարբեր կոսմետիկ միջոցների, բոտեքսի կամ վիրահատական միջամտությունների միջոցով: Այս ամենից կարելի է խուսափել՝ օգտագործելով բնական միջոցներով պատրաստված դիմակ, որը հարթեցնում է կնճիռներն ու մաշկի անհարթությունները: Դիմակի հիմնական բաղադրատոմսն օսլան (крахмал) է: Այն հարմար է հասուն մաշկի համար:

Ձեզանից կպահանջվի՝

1-1.5 ճ/գ կարտոֆիլի օսլա

5ճ/գ գազարի հյութ

1ճ/գ թթվասեր

Ջուր

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլի օսլան լցրեք տարայի մեջ, վրան ավելացրեք 0.5 ճ/գ ջուր և լավ խառնեք: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, ապա վրան ավելացրեք 0.5 լ եռացրած ջուր և եփեք՝ մինչև խտանա: Ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը:

Ամբողջը լավ խառնեք և թողեք սառչի:

01

Դիմակը պետք է բարակ շերտով քսել դեմքին և թողնել 20-25 րոպե: Ապա լվացեք դեմքը տաք ջրով և խոնավեցնող քսուք քսեք:  Դիմակի մնացած մասը կարող եք պահել սառնարանում:

3 օր շարունակ, ամեն երեկո կատարեք այս նույն գործողությունը: Կրկնել մեկ շաբաթ անց:

Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր մաշկը փափկել և նրբացել է, ավելի խոնավ և առողջ է դարձել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը