Գիտնականները կապ են հայտնաբերել խոլեստերինի և ցրված սկլերոզի միջև
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել խոլեստերինի և ցրված սկլերոզի միջև

Խոլեստերինի բյուրեղները խոչընդոտում են կենտրոնական նյարդային համակարգի վերականգնմանը: Այսպիսի եզրակացություն են կատարել Science ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:

Կենտրոնական նյարդային համակարգում վճռորոշ դերակատարում ունի միելինային թաղանթը: Մեծ քանակությամբ ճարպեր պարունակող այս թաղանթը էլեկտրական ազդակների արագ և արդյունավետ փոխանցման համար նյարդային մանրաթելեը մեկուսացնում է: Ցրված սկլերոզի դեպքում տեղի է ունենում միելինային թաղանթի քայքայում, որը առաջացնում է հայտնի ախտանիշները:

The Technical University of Munich-ից (TUM) մի խումբ գիտնականներ պարզել են, որ նյարդային մանրաթելերի միելինային թաղանթի վնասման դեպքում բացասական դեր ունի բյուրեղային խոլեստերինը: Այն կայուն բորբոքում է առաջացնում, որն էապես դժվարացնում է նյարդերի վերականգնումը:

Այս մեխանիզմը կապված է միկրոֆագերի գործունեության հետ, որոնք քայքայում են վնասված միելինը՝ թողնելով միայն թաղանթում պարունակվող խոլեստերինը: Արդյունքում այն կարող է բյուրեղանալ: Բյուրեղային խոլեստերինը միկրոֆագերում ակտիվացնում է ինֆլամասոմը, որի հետ կապված է բորբոքման մեդիատորների արտադրումը և մեծ թվով իմունային բջիջների ներգրավումը:

med.news.am