Գիտնականները պարզել են, որ ամենօրյա քունը 20 րոպեով երկարացնելը կարող է օգնել ավելորդ քաշը գցելուն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ավելի երկար են մնում անկողնում, ավելի քիչ շաքար են օգտագործում: Այդ մասին հայտնել է The New York Post-ը:
Փորձագետների խոսքով՝ պարզ միջամտությունը կենսակերպին հանգեցնում է ավելի առողջ սնվելուն, քանի որ մարդն ամենից հաճախ ոչ առողջ կերակուր Է օգտագործում հոգնածության պատճառով:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ որքան ավելի շատ եք դուք քնում, այնքան ավելի լավ եք սնվում»,- պարզաբանել է Հայա ալ Հաթիբը՝ Լոնդոնի Թագավորականի քոլեջից: Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 42 մարդ, որոնք օրական յոթ ժամից պակաս էին քնում:
Նրանց կեսին հանձնարարել էին քնից առաջ խուսափել կոֆեինից, չօգտագործել սմարթֆոն և քաղցած չպառկել քնելու: Մյուս կեսին ոչ մի հանձնարարություն չէր տրվել: Արդյունքում առաջին խումբը անկողնում 55 րոպե ավելի երկար էր մնում անկողնում և 20 րոպե ավելի շատ էր քնում: Նրանց կողմից շաքարի (ըմպելիքների, թխվածքաբլիթների, տորթերի մեջ) օրական օգտագործումը կրճատվել է 10 գրամով: