Մազերը ներաճում են հիմնականում սափրվելուց հետո։ Դրանք ցավ, կարմրածություն և քոր են առաջացնում։ Fabiosa.com-ը ներկայացրել է, թե ինչու է այս խնդիրն առաջանում, և ինչ միջոցներով է հնարավոր պայքարել դրա դեմ։
Ինչ է ներաճած մազը։ Ներաճած են համարվում այն մազերը, որոնք շարունակում են աճել մաշկի տակ դրա արտաքին հատվածի հեռացումից հետո։ Դրանք կարող են ինչպես՝ փոքր, այնպես էլ՝ մեծ լինել, երբեմն՝ ուռածություն և բորբոքում առաջացնել։
Ինչու են մազերը ներաճում։ Մազերը ներաճում են երկու հիմնական պատճառով. մի դեպքում մազն աճում է՝ առանց մաշկի արտաքին շերտ դուրս գալու, մյուս դեպքերում որևէ բան խանգարում է նրան անցնել մաշկի արտաքին շերտ։
Ինչու է բորբոքում առաջանում։ Մասնագետները բացատրում են, որ ներաճած մազն օրգանիզմի կողմից ընկալվում է՝ որպես օտար մարմին, ինչի հետևանքով բորբոքում և կարմրածություն է առաջանում։
Ովքեր են հակված մազերի ներաճի։ Խնդիրն առաջանում է բոլոր մարդկանց մոտ, սակայն գանգուր մազեր ունեցողներն առավել հաճախ են բախվում այս խնդրին։
Ինչպես խուսափել։ Լավագույն տարբերակն է՝ թույլ տալ, որ մազերը բնական ճանապարհով աճեն։ Բայց եթե ստիպված եք սափրվել, գերադասելի է մեկ ածելիով սափրիչ օգտագործել, միշտ սափրվել մազի աճի ուղղությամբ և մաշկը չձգել սափրվելու ընթացքում։
Ինչպես խուսափել։ Ամենաօպտիմալ տարբերակը ներաճած մազին ձեռք չտալն է։ Եթե հեռացնելն անխուսափելի է, մաքրեք այն փափուկ կտորի օգնությամբ և մաշկի տակից մազը հեռացրեք ստերիլ ասեղի օգնությամբ։
Ինչ չի կարելի անել։ Սպիներից ու վարակից խուսափելու համար խորհուրդ չի տրվում սեղմել բորբոքված հատվածը, օգտագործել ոչ ստերիլ առարկաներ կամ սափրել այդ հատվածը։
Գոյություն ունի՞ երկարաժամկետ լուծում։ Փորձեք հստակեցնել, թե մազերի հեռացման որ միջոցի դեպքում են մազերը ներաճում։
Հարկավո՞ր է դիմել մասնագետի։ Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե խնդիրը դարձել է քրոնիկական կամ լուրջ բորբոքում է առաջացել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը