Շատերն իրենց զույգից հավատարմություն են սպասում: Այնուամենայնիվ, դավաճանությունները շատ հաճախ են հանդիպում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնական զույգերի 41%-ը խոստովանել է, որ հաճախ է դավաճանում:
Չանհանգստանալու համար ուշադիր եղեք, որպեսզի տղամարդն ունենա այս մի քանի հատկանիշը․
1. Նա կատարում է իր խոստումը Ձեր ընտրյալը միշտ պահում է խոստումը: Դուք գիտեք, որ եթե նա մի բան է խոստանում, ուրեմն՝ կանի ամեն ինչ այն կատարելու համար:
2. Նրան դուր են գալիս ձեր ընկերները Նրան դուր է գալիս ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սակայն միևնույն ժամանակ նա հեռավորություն կարողանում է պահել:
3. Նա ազնիվ է ձեզ հետ Ձեր միջև ոչ մի գաղտնիք չկա և չի էլ կարող լինել, որովհետև դուք երկուսդ էլ ազնիվ եք միմյանց հետ:
4. Նա սահմաններ է դնում Նա գիտի, թե ինչը կարող է հանգեցնել դավաճանության, այդ իսկ պատճառով էլ խուսափում է այն ամենից, ինչը կխանգարի ձեր ամուսնությանը:
5. Իր նախկինների հետ չի շփվում Չի արդարացնում իր նամակագրությունը նախկին ընկերուհիների հետ, այլ անում է ամեն ինչ նրանցից խուսափելու համար:
6. Հասկանում է, որ պետք է ձեզ համար լավ ընկեր լինի Լավագույն ընկերներ լինելը երկարատև հարաբերությունների կարևոր նախապայմաններից է:
7. Սահմանափակումներ է դնում իր և կին կոլեգաների միջև Ձեր ամուսնությունը գաղտնիք չէ, և նա չի անում այնպիսի բաներ, որոնք կխանգարեն ձեր հարաբերություններին:
8. Գիտի, որ դուք իրեն գնահատում եք Իրար խաբելու պատճառը հարաբերություններում ինչ-որ բանի պակասն է: Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ տղամարդկանց 41%-ը ստում է կանանց՝ պատճառաբանելով, որ իրենց և իրենց կանանց միջև էմոցոնիալ կապ չեն զգում:
9. Ինքնասիրահարված չէ Այն տղամարդիկ, ովքեր իրենց բոլորից շատ են սիրում, երբեք չեն կարող հավատարիմ լինել:
10. Սեռական, էմոցիոնալ կապ է փնտրում ձեզ հետ Նա գնահատում է էմոցիոնալ և սեռական կապը ձեր միջև՝ համեմատելով մի շարք զույգերի հետ, որոնք բավարարված են իրենց զուգընկերոջից և ավելի քիչ են դավաճանել միմյանց:
11. Նրան ձեզանից հաճոյախոսություններ հարկավոր չեն, որպեսզի իրեն լավ զգա Նրան պետք չեն հաճոյախոսություններ, որպեսզի զգա, որ դուք անհանգստանում եք իր համար: Բայց սա չի նշանակում, որ ձեզանից բացարձակ ոչինչ չի ակնկալում:
12. Նա միայնակ չի կառավարում իր ֆինանսները Նա ձեզանից չի թաքցնում իր աշխատավարձի չափը: Նա ցանկանում է, որ միասին աշխատեք և ունենաք սեփական բյուջե:
13. Նա ոչ մեկի հետ սիրախաղ չի սկսում Դուք առանձնահատուկ կին եք նրա համար, այդ իսկ պատճառով դուք այն միակն եք, ում հետ սիրախաղ է սկսում: Եվ նրան ոչ ոք պետք չէ:
14. Նա խոստովանում է իր զգացմունքները Նա գիտի իր թերությունները և չի վախենում ձեզ դրանք ցույց տալուց:
15. Նա օգտագործում է «մենք»՝ «ես»-ի փոխարեն