
Սովորական մագնիսե տախտակները գրությունների համար կարող են այդքան էլ գեղեցիկ տեսք չունենալ և մի փոքր հոգնեցնող թվալ։ Գրությունները ամրացնելու համար նախատեսված սովորական մագնիսների փոխարեն, պատրաստեք ձեր սեփականը։
Հետաքրքիր և գեղեցիկ մագնիսները կարելի է պատրաստել սովորական և տարբեր գինիների խցաններից։ Խցանները հարկավոր է կտրել։ Որպեսզի դրանք չպատռվեն, հարկավոր է դրանք եռացնել 10-15 րոպե։
Սուր դանակի օգնությամբ կտրեք յուրաքանչյուր խցան հավասար շրջանակների։ Դրանք կլինեն մեր մագնիսների «կափարիչները»։
Ցանկալի է, որ բոլոր մանրուքները լինեն նույն հաստության։
Սոսնձեք ամեն շրջանակին ոչ այդքան մեծ մագնիս։
Կարելի է լրացնել մագնիսները ոչ այդքան մեծ դեկորներով։ Օգտագործեք խաղալիքներ, զարդարանքներ, ինչ կանցնի ձեր մտքով։
Այժմ մնաց միայն ինչքան հնարավոր է շատ գործեր պլանավորել, կամ թողնել հաղորդագրություն ձեր մտերիմներին։