Դերասանուհի Քիրա Նայթլին գանգատվել է, որ արդի աշխարհի մասին պատմող ֆիլմերում գրեթե մշտապես ներկա է կին, որին բռնաբարում են: Նա Variety-ին խոստովանել է, որ այդ պատճառով դադարել է նկարահանվել մեր ժամանակների մասին նախագծերում:
«Ինձ անճաշակ է թվում այն, թե ինչպես են կինոյում ներկայացնում ժամանակակից կանանց, մինչդեռ անցյալի հայտնի կանանց մասին սցենարներն ինձ միշտ ոգեշնչում են»,- ընդգծել է դերասանուհին: Նայթլիի խոսքով՝ Netflix և Amazon ստուդիաների շնորհիվ իրադրությունը կինոարտադրության մեջ բարելավվել է, սկսել են
հայտնվել ուժեղ կանանց մասին ժապավեններ և կանանց պատմություններ:
«Ես անսպասելիորեն սկսեցի սցենարներ ստանալ, որոնցում ժամանակակից աղջիկներին չեն բռնաբարում առաջին հինգ Էջերում, և նրանք սիրող ընկերուհու կամ կնոջ հասարակ դերեր չեն խաղում»,- խոստովանել է նա: Քիրա Նայթլին բրիտանացի դերասանուհի է, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» սերիայում և
«Աննա Կարենինա», «Դոկտոր Ժիվագո», «Նմանակման խաղ», «Իրական սեր» և «Հպարտություն և նախապաշարմունք» կինոնկարներում խաղացած դերերով: Երկու անգամ «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Հպարտություն և նախապաշարմունք» (2006 թ.) և «Նմանակման խաղ» (2015 թ.) կինոնկարների համար: