Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են
օգտատերերի անձնական հաղորդագրությունները: Twitter-ի ներկայացուցիչը BuzzFeed-ի հարցին ի պատասխան նշել է, որ հաղորդագրությունները դիտարկվում են «ժամանակ առ ժամանակ»:
«Մենք պարբերաբար չենք դիտարկում անձնական հաղորդագրությունները: Միայն ժամանակ առ ժամանակ: Սահմանափակ թվով աշխատակիցներ ունեն մուտք նման տեղեկատվության, և մենք նրանց նկատմամբ կիրառում ենք մուտքի խիստ արձանագրություններ»,- ասել է նա:
Նա չի նշել նման աշխատակիցների կոնկրետ թիվը, սակայն ավելացրել է, որ հարյուրավոր աշխատակիցների մասին լուրերը, որոնք կարդում են հաղորդագրությունները, չեն համապատասխան իրականությանը